• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վայրկյանի մեկ հարյուրերորդականը

Շարունակում ենք քննարկել...
Մանե Գևորգյան

Կյանքը խաղ չէ, կյանքը խաղալիք է: Դրանով խաղում ենք: Կան մարդիկ, ովքեր սիրում են պահել իրենց խաղալիքներն ու խաղալ մյուսների խաղալիքներով, կան մարդիկ, որ ջարդում են իրենց խաղալիքներն ու բարձր բղավում: Բղավոցը կտրելու համար կա´մ նոր խաղալիք են ստանում, կա´մ մի ապտակ, որ հավերժ հիշում են:
Ահա որն էր ֆիլմի ասելիքը, որը շատերիս ստիպեց հուզվել:
Կա մի բան, որ ոչ թե որպես դատավոր, այլ որպես քննադատ խոսում է քո ներսից: Դա խիղճն է, որը «դատավոր» անվանել վախենում եմ, որովհետև նրան ո´չ խաբել է հնարավոր, ո´չ էլ կաշառել:
Կան խնդիրներ,  որոնց լուծման համար զոհեր են պահանջում: Զոհ կարող է լինել և´ մարդը, և´ մարդու խիղճը: Ֆիլմի հեղինակին հաջողվեց փոխանցել այն, ինչ ուզում էր ասել. նրա կադրերը խոսուն էին ու արտահայտում էին ավելին, քան բառերը:
Սառած ու դատարկ հայացքի միջոցով արտահայտում էր անարդարություններով լի աշխարհը: Ֆիլմում կար մի պահ, երբ մի հայացքը միայն իրեն պատկանող աշխարհից լուսանկարչին տեղափոխում է իրականություն, կտրում ֆոտոխցիկից, որով նայում էր աշխարհին: Հեղինակը. մի հայացքի միջոցով կարողացել է փոխանցել մարդու ներաշխարհն ու ապրումները:
Ֆիլմը համարում եմ ստացված, որովհետև քչերին է հաջողվում 5 կարճ րոպեների ընթացքում փոխանցել մի բան, որը բոլորին տանջում է ողջ կյանքի ընթացքում: Հինգ րոպե, բայց շատ ասելիք…

Ղեկավար` Հասմիկ Ղազարյան