• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Զարգացման մրցույթը Լիբանանում

Հիմնական դպրոց, 9-րդ դասարան
Մաթևոսյան Անի

Այսօր Լիբանանի իմ նոր դպրոցում զարգացման մրցույթ էր: Մասնակցում էին բոլորը` սկսած 6-րդ դասարանից: Թեման Արցախն էր` Արցախի գլխավոր գետերը, ամենաբարձր գագաթները և այլն… Սկզբում բաժանվեցինք խմբերի: Խմբերի տվեցինք Արցախի քաղաքների, գետերի, լեռների անվանումները: Ես Վարանդա խմբից էի: Յուրաքանչյուր խումբ բաղկացած էր 7 անդամից: Բարձրախոսով հնչեցնում էին հարցն: Մենք հարցի պատասխանը գրում էինք թղթի վրա և տալիս մեր օգնականին (օգնականներն ուսման մեջ չառաջադիմող աշակերտներն էին), և նա այդ թուղթը փոխանցում էր հանձնաժողովի անդամներին: Հնչեցված 20 հարցից մենք ճիշտ պատասխանեցինք 19-ին: Դա լավ արդյունք է, սակայն մեզ գերազանցեց <<Ղարաբաղ>> անունը կրող խումբը, որը հավաքել էր 19.50 միավոր: Շատ ուրախ եմ, որ մեր խումբը գրավեց 2-րդը:
Շատ ուրախ անցավ, խորհուրդ եմ տալիս այսպիսի բան կազմակերպել նաև Հայաստանում, որտեղ ոչ թե կմրցեն դասարանները, այլ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի բոլոր դպրոցները: