• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Շոկոլադ

Անգլերենից թարգմանեց Հարությունյան Նելլին
հիմնական դպրոց, 7-րդ դասարան
Ղեկավար` Անուշ Իսկանդարյան

1. Շոկոլադն  աճում է մի արևադարձային  ծառի վրա, որն անվանում են “Թեոբրոմա կակաո” կամ ուղղակի “կակաո”:Թեոբրոմա հունարենից թարգմանաբար նշանակում է “աստվածային կերակուր”:                                                                                                                                                                                                                      

2. Կակաոյի հայրենիքը Կենտրոնական և Հարավային Ամերիկան է, սակայն կոմերցիոն նպատակներով այն աճեցվում է ողջ արևադարձային գոտում:

3. Աշխարհի շոկոլադի 70%-ն աճումէԱֆրիկայում:

4. Կակաոյիծառըտարեկանկարողէտալմոտերկուհազարպտուղ:

5. Կակաոյիհատիկընման է ֆուտբոլի գնդակի ևաճումէհենց ճյուղի վրա:

6.Պտուղները, որոնք հասունանում են ողջ տարվա ընթացքում, ունեն  կպչուն սպիտակ միջուկ և 30-ից 40 սերմ: Այդ սերմերը շատ դառն են:

7.Պտուղները հավաքելուց հետո թողնում են, որպեսզի դրանք հասնեն ու չորանան: Դա կարող է տևել մի քանի շաբաթ: Չորանալուց հետո դրանք ուղարկվում են գործարան, որտեղ դրանցից պատրաստում են շոկոլադ:

8. Հենց որ պտուղները հասնում են գործարան, դրանք մաքրվում են ու դասավորվում ըստ տեսակիևքաշի: Յուրաքանչյուր արտադրող հստակորեն գիտի, թե որ պտուղներից ինչ շոկոլադ կարելի է ստանալ: Երբեմն ինչ-որ տեսակի շոկոլադ ստանալու համար 12 տեսակի պտուղներ են օգտագործվում:

9. Շոկոլադի վաճառասեղանինհասնելուգործընթացը երբեմն կարող է տևել 1 շաբաթ, որովհետև այն բազմաթիվ փուլերից է բաղկացած:

10.Կակաոն` շոկոլադի բուն հումքը, շատ օգտակարէ: Դա հզոր անտիօքսիդանտ է: Սակայն  շոկոլադը նաև ներառում  է  շաքար, որն այնքան էլ օգտակար չէ: Այսպիսով` խանութներում պետք է փնտրել կակաոյի բարձր տոկոսայնություն ունեցող շոկոլադ: