• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արդյոք գիտե՞ք...

  Նոր դպրոց

Բուսաբան-կենսաբաների խումբ

 

...  կա՞ն խոսող միջատներ

Այսօր հայտնի է միջատների մոտ 1 մլն տարատեսակ: Դրանցից մոտ 10 հազարը կարող են տարբեր տեսակի ձայներ հանել: Այնուամենայնիվ , միջատները ձայնային ապարատ չունեն, իսկ ձայներն առաջանում են մարմնի մի հատվածը մյուսի հետ շփումից: Միայն մեռած գլուխ կամ Ադամի գլուխ կոչվող իլիկաթիթեռների ընտանիքին պատկանող խոշոր թիթեռներն են, որ «խոսելու »հատուկ օրգան ունեն. այն գտնվում է թիթեռների կոկորդում:

Այս թիթեռը, եթե տագնապային վիճակում է, ի տարբերություն մյուս միջատների, ոչ թե լռում է, այլ ծվծվում : Նրա արձակած ձայնը ձևավորվում է մարսողական ուղու մեջ օդ անցնելու հետևանքով, որից սկսում է տատանվել նուրբ խիտինային թաղանթը, որը գտնվում է թիթեռի վերին շրթունքի ներքին մակերեսին: Երբեմն այդ ձայնն այնքան բարձր է լինում, որ ճիչի է նմանվում: Այդ թիթեռն իր անսովոր արտաքինի պատճառով մարդկանց համակրանքը չի վայելում, իսկ նրա   «Ճիչը»շատերը վատ նախանշան են համարում: