• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Եկեք ամեն մեկս մեզ օգնենք

Օշոյի անեկդոտներից թարգմանեց
Քրիստինե Մելքոնյանը
Ռուսերենի թարգմանչական խումբ

Մի անգամ մի փոքրիկի մայրն ասաց նրան.
-Երբեք մի՛ մոռացիր, որ  պետք է օգնել ուրիշներին:
Երեխան հարցրեց.
-Բա այդ ուրիշներն ի՞նչ պետք է անեն:
Բնականաբար, մայրն ասաց.
-Նրանք էլ պետք է օգնեն  մյուսներին:
Երեխան զարմացավ.
-Ի՞նչ տարօրինակ  սխեմա է: Ինչո՞ւ ենք ամեն ինչ տեղահան անում ու իզուր բարդացնում, երբ ամեն մեկը կարող է ինքն իրեն օգնել։

Ղեկավար՝ Մանուշակ Չորեկյան, Հասմիկ Ղազարյան