• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արհեստների դպրոց

Բոսթոնի, Ռոքսբերի օկրուգի B2 շրջանի ոստիկանները որոշել են լավագույն բեղեր ունեցողների մրցույթ անցկացնել: Միջոցառումը կկրի բարեգործական բնույթ, ըստ որի, ոստիկանության աշխատակիցները մտադիր են գումար հավաքել` B2 շրջանի անապահով ընտանիքների երեխաներին Բոսթոնի ծովախորշի ամառային ճամբար ուղարկելու համար:

Ոստիկանները պատմել են, որ մրցույթին մասնակցելու ցանկություն են հայտնել ավելի քան 60 ոստիկան: Միջոցառման պայմանների համաձայն, ոստիկանները պետք է մրցույթի ֆոնդին վճարեն 50-ական դոլար, ինչպես նաև սափրեն երեսի նախկին մազածածկույթը: Այսպես, ոստիկանության աշխատակիցներից մեկը ստիպված է եղել սափրել` շուրջ 40 տարի պահած բեղերը:

Մրցույթի արդյունքները կամփոփվեն մարտի 17-ին, երբ նշվում է Սուրբ Պատրիկի օրը: Տոնի կապակցությամբ, բեղերով ոստիկանները շրջանում երթ կկազմակերպեն, այնուհետև կորոշվեն երեք մրցանակային կարգերի հաղթողների անունները` «Ռոք աստղի բեղեր», «Հայտնի մարդկանց բեղերի պես», ինչպես նաև «Ամենատգեղ բեղեր»:

Բոսթոնի ոստիկանության ներկայացուցիչները մտադիր են կապ հաստատել բեղավոր դերասան Թոմ Սելեքի հետ (նա մեծ ճանաչում է ստացել «Մասնավոր խուզարկու Մագնում» հեռուստասերիալում նկարահանվելուց հետո) և խնդրել նրան դառնալ մրցաշարի գլխավոր մրցավար:

Լրաքաղը` Աննա Մանուկյանի