• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ազգային պատկերասրահում

Նյութը պատրաստեցին Մկրտչյան Էլենը և Եղիազարյան Էլիզան, 9-2 դասարան

Այսօր` փետրվարի 26-ին, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 9-1 և 9-2 դասարանների սովորողներով գնացել էինք Ազգային պատկերասրահ: Այնտեղ մենք այցելեցինք Վարդգես Սուրենյանցի 150 ամյակին նվիրված ցուցահանդեսին: Ներկայացված էին նկարչի գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքները: Ուսումնասիրելով ստեղծագործությունները` պարզեցինք, որ Սուրենյանցը ստեղծագործել է տարբեր ժանրերում` թե՛ պատմական, թե՛ դիմանկարային, թե՛ կրոնական: Հետո նայեցինք հայկական միջնադարյան որմնանկարների բաժինը: Չնայած որմնանկարները վնասված էին, սակայն հետաքրքիր էին իրենց բովանդակությամբ: Պատկերված էին Հիսուս Քրիստոսի կյանքին նվիրված տեսարաններ` «Ծնունդ», «Մկրտություն», «Հաղորդություն», «Խաչելություն», «Համբարձում» և այլն: Երբ ավարտեցինք նկարների դիտումը, դուրս եկանք պատկերասրահից և շրջեցինք քաղաքով մեկ: