• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Դպրոցական աղցան

Հիմնական դպրոց, 6-րդ դասարան
Թաթոսյան Ժաննա
Ղեկավար` Հասմիկ Օրբելյան

Զարմացա՞ք: Աղցանը դպրոցակա՞ն: Այո՛: Հիմա պատմեմ սկզբից:
Ես փոքրիկ խոհարար եմ: Ամեն անգամ հաճույքով կապում եմ գոգնոցս, դնում գլխարկս, լվանում ձեռքերս ու անցնում գործի:
Մենք հաճախ ենք աղցան պատրաստում: Ու կարծես թե ավելի վստահ ու հմուտ ենք դարձել:
Այս անգամ էլ արագ անցանք գործի: Ես ու Սվետան կտրատեցինք կարտոֆիլը, Աննան քերեց պանիրը, Օքսանան ավելացրեց ոլոռն ու մայոնեզը, դե՛, իհարկե, չմոռացանք նաև աղն ու պղպեղը: Գործն արեցինք սիրով, ուրախ: Անընդհատ կատակում էինք, ծիծաղում:
Րոպեներ անց աղցանը պատրաստ էր: Բայց այն զարդարել էր պետք: Հիշեցինք մեր ջերմոցի մասին: Արագ վազեցինք այնտեղ, քաղեցինք պուճուրիկ համեմները և սիրունացրինք մեր աղցանը: Ու քանի որ դպրոցի կանաչին շուք տվեց մեր արածին, որոշեցինք աղցանը Դպրոցական անվանել:
Վերջում, ինչպես միշտ, համտեսեցինք: Իրար ասացինք, որ շատ համով է. չէ՞ որ մեր ձեռքերով էինք պատրաստել:
Որոշել ենք հաջորդ աղցանը մեր ջերմոցի կարմարաթուշ լոլիկներով պատրաստել: