• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Բա ո՞վ կկարդա...

Օշոյի անեկդոտներից

Միջին դպրոց
Ռուսերենի թարգմանչական խումբ

ՄոլլաՆասրեդինն իր գյուղում միակ գրագետ մարդն էր. պատկերացնո՞ւմ եք` ինչ իմաստակն էր նա այդ պայմաններում: Գյուղի բոլոր բնակիչները նրան էին խնդրում իրենց փոխարեն նամակ գրել:
Մի անգամ հարևանը մի այդպիսի խնդրանքով նրա մոտ եկավ:
Նասրեդինը հրաժարվեց՝ պատճառ բերելով, որ ոտքը ցավում է:
-Բայց ի՞նչ կապ ունի ոտքդ: Ձեռքով չե՞ս գրում նամակները, -զարմացավ հարևանը:
-Չե՞ս հասկանում,- առարկեց Նասրեդինը, -իմ գրած նամակները միայն ես կարող եմ կարդալ: Դրա համար ստիպված եմ գնալ հասցեատերերի մոտ` հեռավոր գյուղեր, որ կարդամ ձեր ուղերձները: Ասենք` գրեցի, բա ո՞վ կկարդա: Ոտքս շատ է ցավում, քանի չեմ կարողանում քայլել, ոչ էլ կգրեմ:

Ղեկավար՝ Մանուշակ Չորեկյան, Հասմիկ Ղազարյան