• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գրադարանավարների վերապատրաստում Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ում

 

Երկուշաբթի օրվանից տիկին Մարին ու տիկին Նոնան մասնակցում են Բրիտանական գործընկեր կազմակերպության կողմից Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ում «Կրթության որակ և համապատասխանություն» ծրագրով ավագ դպրոցի գրադարանավարների վերապատրաստումներին:

Այսօր մենք որոշեցինք միանալ նրանց ու ծանոթանալ այնտեղ կատարվող աշխատանքներին: Տարբեր դպրոցների գրադարանավարները մի շաբաթ է, ինչ աշխատում էին միասին և համերաշխ, յուրացնում  Եվրոպայի գրադարանների փորձը: Այնտեղ հարցազրույց վերցրինք մի քանի գրադարանավարներից, պարզեցինք, թե ինչ ակնկալիքներ ունեն նրանք, ինչ հարցեր են քննարկվում: Գրադարանավարները ոգևորված էին ու սպասում էին, որ այս վերապատրաստումից հետո շատ բան կփոխվի Հայաստանի գրադարաններում:

Լիանա Առաքելյան, Շուշան Սողոմոնյան, 11-րդ դասարան