• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Թուրքիայի տնտեսությունը

2005 թվականի հոկտեմբերից Թուրքիան պաշտոնապես սկսել է իր առևտրային անդամակցությունը Եվրամիության հետ: 1950 թվականից սկսած` գյուղատնտեսությունը  աննախադեպ վերելք է ապրել` նոր տեխնիկայի, բազմազան տնկիների և պարարտանյութերի օգտագործման շնորհիվ: Ներկայիս բնակչության  35.9%  կազմում են գյուղացիները: Նրանք ապրում են Թուրքիայի ամենաաղքատ շրջաններում: Թուրքիայում հիմնական գյուղմթերքների արտադրանքն աճել է 2004 թվականից. ցորենը ` 21 մլն, շաքարեղեգը`13.6 մլն, թեյը` 131 հազար տոննա: Մյուս մշակաբույսերն են  ոլոռը, ոսպը, եգիպտացորենը, լոլիկը, սեխը, ձիթապտուղը և  խաղողը: Թուրքիան աշխարհում առաջինն է, որ արտադրում և արտահանում է նուշ: Դրանով ապրում են 2մլն թուրքեր: 2005թվականին համաշխարհային արտադրության սանդղակում Թուրքիայի արտադրանքը կազմել է 70-80%: Թուրքիայի արդյունաբերությունը նույնպես զարգացած է. տեքստիլ արդյունաբերությունը ամենաակտիվն է` մետաքս, բամբակ և բուրդ: Սև մետալուրգիան ևս Թուրքիայում շատ զարգացած է` նավթի վերամշակում, քիմիական արդյունաբերություն և պարարտանյութերի արտադրություն: Արդյունաբերության զարգացած ճյուղերից է  շինարարությունը, որի արտադրանքը մեծ պահանջարկ ունի արտաքին շուկայում` Կենտրոնական Ասիա, Իրաք և Միջին Արևելք: Թուրքիայում տուրիզմը ևս զարգացած ճյուղերից է և երկրին բերում է մեծ եկամուտ: Այն առաջին հերթին գրավիչ է իր բնությամբ. զբոսաշրջիկներին գրավող հիմնական վայրերից են  Էգեյան և Միջերկրական ծովերը և Կապադովկիան: Զբոսաշրջիկները հիմնականում եվրոպացիներ, ամերիկացիներ և ճապոնացիներ են:  

Թարգմանիչ` Վիգեն Ավդալյան 
Ղեկավար` Աննա Մարության
Աղբյուրը` http://fr.wikipedia.org/wiki/%C3%89conomie_de_la_Turquie