• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Տորթասերները /Ռոդարիական ստուգատեսին ընդառաջ/

Դպրոց- պարտեզ

Անա, Դուք այսպիսի տորթեր դեռ չեք  պատրաստոել կամ կերել

Վնասվող տորթ
200գ պղպեղ
1 կգ ալյուր
6 հատ քար
44 գրամ  մատիտ
100գրամ ռետին

200գր ալյուրը ջրով  հունցում ենք:   Քարերը դնում  ենք հունցած խմորի վրա:
Պղպեղը խմորին կպցնում ենք որպես  մազեր:
44գրամ մատիտը դնում ենք քարի  վրա որպես մոմ, 100 գրամ ռետինը  որպես տորթի գլուխ: Վերջում  այդ ամենը եփում ենք ջեռոցի  մեջ և տորթը հալվում է:  Բրուտյան  Արայիկ 

 Ժամացույցահեռախոսային տորթը

Տորթի պատրաստման  համար անհրաժեշտ  է` կաթապայուսակ, ջրադելֆին, ժամացույցի փշրանքներ: Այս ամենը խառնեք իրար և կստացվի ամենա - ամենա տորթը, որի անունն է Ժամացույցահեռախոսային  
Մկրտչյան Միլենա

 Կարիբյան ծով աղցան

Բաղադրատոմս

1 գրամ զեբր, 3 գրամ բուրգ, 6կգ  կտուց, 5 կգ վերնաշապիկ և 7 գրամ  ամպ: Հովհաննիսյան Կարեն 

Վարդի թերթիկներով աղցան

ռետին

1 բուռ վարդի թերթիկ

5գրամ  յուղալի փոշի

Ներկանյութ

3կգ փետուր

Պատրաստում ենք այսպես`

Ռետինը մանրացնում ենք, ավելացնում ենք յուղալի փոշի, ներկանյութ, վարդի  թերթիկներ: Այս ամենը խառնում  ենք փետուրներով  վրան կրակ ենք  վառում:  Ռուշանյան Ալիսա 

 

Աղցանաերազ

Կես կգ երազ

Երազների պաշարություն

Նախ մի քիչ երազ խառնենք երազների պաշարության հետ: : Ստանում ենք  երազանքներ : Կարող ենք երազը մի քիչ տապակել, հետո  լցնել :  Դրան ավելացնենք բրինձ, ստացվում է երազափլավ:

Մարանջյան Վահագն

 

Կոպիտ տորթ

Այդ տորթի համար հարկավոր է ամպ, լուսին, 2 գնդակ, մեկ բերան:Այս տորթը  թխել չի կարելի, այն արդեն թխված  է: Էդգար Ստամբոլցյան

 

Փափուկ աղցան

 

Բաղադրատոմս

5կգ բարձ

4 մ սավան

500գր ծաղկի թերթիկ

Սնկածիծակ

Բարձն ու սավանը խառնել`դարձնել բարձասավան, լցնել ծեծած ծաղկի թերթիկներ, համեմել սնկածիծակով:  Պողոսյան Անի

 

 

Ավագյան Անահիտի տորթասերների կողմից

 

հիտ Ավագյան և ռոդարիկներ