• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Չինաստանից Մարսել

Ֆրանսերենից թարգմանեց Աննա Մարությանը

Դեպի անիսոնը տանող շատ գաղտնի ճանապարհն անցնում է Գուանջիկսի բարձրավանդակներով, որը գտնվում է Չինաստանի հարավում: Այս խիստ  հսկվող տարածքում , որն արգելված է զբոսաշրջիկների համար, աճում է մի հազվագյուտ ծառ` անիսոնենին: Այս ծառի պտուղը`աստղաձև անիսոնը, պահանջված է եղել բոլոր ժամանակներում: Սկսած վաղ նախնադարից, այն գործածվել է բժշկության մեջ: Միջնադարում Վենետիկացի հայտնի առևտրական` Մարկո Պոլոն, որը եղել է Հարավային Չինաստանի նահանգներից մեկի կառավարիչը, բացահայտել է այդ բույսը, որն էլ այսօր  իրացվում է ոսկու գնով:  Մարկո Պոլոից հետո ոչինչ չի փոխվել: Աստղաձև անիսոնը մնացել է որպես հազվագյուտ համեմունք և միայն «Ricard»-ի գնորդներն են տարին 2 անգամ գալիս այդ շատ դժվար անցանելի շրջանը: Անիսոնն իրականում հանդես է գալիս Ricard»-ի հիմնական բաղադրիչը, որն այդ հայտնի խմիչքին յուրահատուկ բույր և կարողություն է հաղորդում: Այսպիսով, Գուանջիկսի գյուղացիները գիտեն որ անիսոնի հյութի յուղի որակը պետք է ամբողջովին բավարարի «Ricard»-ի պահանջները. «Ricard»-ի ներկայացուցիչները հսկում են նույնիսկ բերքահավաքը, այնուհետև նրանք հետևում են թորման տարբեր փուլերին:

  Հավաքելուց, թրծելուց և արևի տակ չորացնելուց հետո, անիսոնները թորվում են «Ricard»-ի ներկայացուցիչների խիստ հսկողության տակ: Այնուհետև կատարևում են առաջին համտեսումները և եթե հյութը մաքուր չէ կամ բույրը ոչ ամբողջական այն մերժվում է: Համտեսելուց հետո անիսոնի յուղը տեղափոխվում է նավով և բազմաթիվ ծովեր անցնելուց հետո հասնում է Մարսել` այնուհետև  «Ricard»-ի գործարան: Այստեղ հյութին ավելացնում են մատուտակի և բուրավետ բույսերի հեղուկներ. «Ricard»-ը համաշխարհային մասշտաբով 3-րդ բռենդն է համարվում և սպառվում է 140 երկրներում:

Աղբյուրը`ATLAS AIR CHARTER ամսագիր