• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԺՈՂՈՎ

Շաբաթ օրը՝ փետրվարի 26-ին, ժամը 10:00, ՙՏիգրան Հայրապետյան՚ գրադարանում աշխատողների փետրվար ամսվա ժողովն է:

Բոլորի ներկայությունը, բացի շենքերի հերթապահներից (պարետներ կամ տնտեսուհիներ), պարտադիր է: Գրասենյակների ղեկավարները օրվա ընթացքում անհատապես զգուշացնում են մասնաճյուղի յուրաքանչյուր աշխատողի, ժողովից առաջ հաշվառում են և ժողովից հետո (նույն օրը) կրթահամալիրի տնօրենի գրասենյակ են հանձնում բացակաների ցուցակը:

Օրակարգում՝
 

  1. Գարնանային օլիմպիադաների մասին (պատասխանատու` Արմինե Թոփչյան, Արաքսյա Գևորգյան)
  2. Սովորողի, ուսուցչի, դասարանի, խմբի, դպրոցի կիսամյա հաշվետվության արդյունքներ (կրթահամալիրի տնօրեն, դպրոցների ղեկավարներ)
  3. 2011-2012 ուստարվա ընդունելությունը սկսելու մասին դպրոցների ղեկավարների հայտարարության հրապարակում
  4. 2010թ. սեպտեմբերից 2011թ. փետրվար ամիսների աշխատողների ֆոնդի և արհմիության ֆինանսական հաշվետվության հրապարակում
  5. 2011թ. հարվածային կառույցների շինարարությունը սկսելու մասին (կրթահամալիրի տնօրեն, դպրոցների ղեկավարներ)
  6.  Այլ հարցեր

Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան
Արհեստակցական միության նախագահ` Հ. Նալբանդյան