• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթահամալիրի կրթական օբյեկտներում աշխատողների և սովորողների սննդի կազմակերպման վիճակի ուսումնասիրության մասին

ՀՐԱՄԱՆ N 11-054
կրթահամալիրի տնօրենի առ 21.02.2011 թ.

Կրթահամալիրի զարգացման ծրագրով, սովորողների հետ կնքվող ուսումնառության պայմանագրով որոշված կրթահամալիրի կրթական օբյեկտներում աշխատողների և սովորողների մատչելի և որակյալ սննդի կազմակերպման ապահովումը երաշխավորված է ներքին կարգապահական կանոներով: Առկա վիճակը ուսումնասիրելու և բարելավման առաջարկներ ներկայացնելու նպատակով.
1. Ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով.
Նախագահ - Հասմիկ Նալբանդյան
Անդամներ - Քնարիկ Գևորգյան, Ռուդիկ Սահակյանց, Մարիետ Սիմոնյան, Անուշ Աղաբաբյան
ենթահանձնաժողովներ
Մայր դպրոց - Լուսինե Սարգսյան, Լիլիթ Գևորգյան (8-րդ դաս.), Լիլիթ Սարգսյան (10-րդ դաս.)
Դպրոց-պարտեզ - Սոֆյա Այվազյան, Էլեն Հովհաննիսյան (5-րդ դաս.) և Հրանուշ Միրզոյան (2-րդ դաս. սովորող Մարիամ Ալեքսանյանի ծնող)
Գեղարվեստի դպրոց - Սրբուհի Աղաբաբյան, Լուսինե Սմբատյան (11-րդ դաս.), Վիկտորյա Զաքարյան (4-րդ դաս. սովորող Գոռ Զաքարյանի ծնող)
Հիմնական դպրոց - Լուսինե Բուշ, Ժաննա Թաթոսյան (6-րդ դաս.), Անի Արշակյան (9-րդ դաս.)
Նոր դպրոց - Տաթև Բլեյան, Լուսինե Գալստյան (6-րդ դաս.), Ռուզաննա Գրիգորյան (2-րդ դաս. սովորող Համլետ Գրիգորյանի ծնող)
Արհեստագործական դպրոց - Նառա Նիկողոսյան, Հովհաննես Մկրտչյան (10-րդ դաս.), Մարինե Խաչատրյան (9-րդ դաս.)
2. Հանձնարարել հանձնաժողովին անհապաղ սկսել ուսումնասիրությունը.

  • Սննդի կազմակերպման հիգիենիկ պայմաններ
  • Սարքեր, սարքավորումներ
  • Աշխատողի որակավորումը, թույլտվությունը
  • Պատրաստելու որակը
  • Սննդի կազմակերպման նկարագրություն
  • Ինչ է վաճառվում և որքան (գնացուցակ)
  • Ինչն է տեղում պատրաստվում և ինչն է դրսից գնվում

3. Առաջարկել քաղաքագիտության և իրավագիտության խորացված ուսուցման սոցիոլոգների 10-11-րդ դասարանցիների խմբին, ղեկավար` Աշոտ Տիգրանյան, նշված պահանջներից բխող սոցիոլոգիական ուսումնասիրություն կատարել սովորողների և աշխատողների շրջանում:
4. Հանձնարարել հանձնաժողովի նախագահին 2011թ. փետրվարի 28-ի վարչական խորհրդին գրավոր ներկայացնել ուսումնասիրության արդյունքը` ներառելով նոր սարքեր, սարքավորումներ, նյութեր ձեռքբերելու, սննդի կազմակերպման, գնացուցակի և այլ առաջարկներ:
5. Հրամանը տեղադրել կայքում, առաջարկել սովորողներին և ուսուցիչներին էլեկտրոնային եղանակով մասնակցել սննդի վիճակի ուսումնասիրությանը և բարելավմանն ուղղված առաջարկների ներկայացմանը:


Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան