• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Համո Սահյան` «Անտառում»

Ֆուրունջյան Հայկ, 7-5 դաս.

Ինձ շատ է դուր եկել այս բանաստեղծությունը: Հեղինակը շատ գեղեցիկ է նկարագրում աշնանային անտառը, որն ամբողջովին մշուշով է պատված:  Օրոր է ասում աշունն անտառին, բայց դեռ անտառի քունը չի տանում: Սնկերի գլուխները փայլում են արծաթե եղյամից: Խոնավության բուրմունքն այնքան հաճելի է, իսկ անտառային խորին խորհուրդ ունեցող ձայները, արձագանքները. . .Ամենուր մարդկային հետքե՜ր, հետքե՜ր, հետքե՜ր. . .Եղնիկի նոր ծնված հորթուկը վազում է մոր ձայնի ուղղությամբ, իսկ որսորդը, խոտերի մեջ պառկած, հարմար առիթի է սպասում: Փայտահատն էլ, ինչպես միշտ, իր հին երգն է երգում`փայտ կտրելով: Իսկ անտառապահը  կրկին խարույկ է վառել  իր տնակի առաջ և նստսծ ունկնդրում է եղևնու և սոճու մտերմիկ զրույցը: Թեև աշունը մոր նման շարունակում է օրոր ասել անտառին, բայց անտառի քունը չի տանում. . .