• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գրքերի քննարկում հեղինակների հետ

Նյութը պատրաստեցին` Բերակչյան Տաթևիկը և Սիսակյան Քնարիկը

Այսօր` ժամը 15:00-ին, «Տիգրան Հայրապետյան» գրադարանում տեղի ունեցավ հանդիպում` պատմաբան, ազգագրագետ, լրագրող, տնտեսագետ, ինժեներ Սուրեն Միրզոյանի և պատմական գիտությունների դոկտոր, գնդապետ Արմենակ Մանուկյանի հետ: Հանդիպումը անցավ շատ գրավիչ և ուրախ մթնոլորտում: Մենք` մխիթարյաններս, ներկայացրեցինք Սուրեն Միրզոյանի և իր գրած գրքերի մասին պատմող տեսաֆիլմեր, ինչպես նաև ուղղեցինք մի քանի հարցեր, որոնց պատասխանները գրավեցին բոլորի ուշադրությունը: Կրտսեր հայրենագետները մեր ուշադրությանը ներկայացրին իրենց պատրաստած տոհմածառեր ֆիլմերը: Ինչպես նաև Արմենակ Մանուկյանը նվիրեց իր իսկ կողմից գրված գրքերը: Արդյունքում մենք ունենք հեղինակային իրավունք թվայնացնելու նրանց նվիրած 6 անուն գրքերը: Այս հանդիպումը «Բռնադատվածներ» նախագծի իրականացման առաջին քայլն էր, և «Տոհմածառ» նախագիծը արհեստավարժ մակարդակի բարձրացնելու հիմքը: Տիար Բլեյանը մեզ` 10-5 դասարանի աշակերտներիս պարգևատրեց հետազոտական ճամփորդությամբ դեպի Կողբ: Ուռաաաա~աաաաաաաաաա: