• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արհեստների դպրոց

«Տյառընդառաջից անմիջապես հետո սկսվում է Առաջավորաց պահքը, որն հաստատել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը`  Խոր Վիրապից ազատվելուց հետո: Այն տևում է ընդամենը 5 օր` երկուշաբթիից ուրբաթ, որին էլ հաջորդում է Սուրբ Սարգիսը: Իսկ աղի բլիթը երիտասարդներն ուտում են պահքից դուրս գալիս` Սուրբ Սարգսի տոնի նախորդ օրը` փետրվարի 18-ի երեկոյան», -  ասաց քահանան:

Քահանան հավաստիացրեց, որ աղի բլիթ կարող է պատրաստել յուրաքանչյուրը. որևէ սահմանափակում չկա:

«Այնքան կարևոր չէ աղաբլիթ ճաշակելը,  որքան աղոթքով հաղորդակցվելը: Սակայն սնոտիապաշտությունը սկսվում է այն ժամանակ, երբ Աստծուն պաշտելու փոխարեն սկսում ենք մեր հավատն ու ուժը կենտրոնացնել աղի բլիթի մեջ»,- ասաց նա:

Տեր Շմավոն Ղևոնդյանը կարծիք հայտնեց նաև, որ հայ երիտասարդները վերջին տարիներին նախընտրում են տոնել Սուրբ Սարգիսը, քան Սուրբ Վալենտինը:

 Համակարգչային շահագործում