• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ֆրանսիայի կենտրոնական բանկը

Ֆրանսիայի բանկը ստեղծվել է 1800թ. հունվարի 18-ին հյուպատոս Նապոլեոն Բոնապարտի կողմից:

Այն կազմավորվել է  XVII  դարի վերջին` ֆրանսիական հեղափոխությունից հետո: Իր ստեղծման առաջին օրից  բանկային համակարգը իր առջև  նպատակ է դրել նպաստել երկրի տնտեսական վերելքին: Այդ փոփոխությունը Ֆրանսիայի բանկին թույլ է տալիս փողային քաղաքականություն վարել` քաղաքական ուժից անկախ: Այնուամենայնիվ, նման քաղաքականությունը հասարակության շահերից էր բխում: Ֆրանսիական բանկի գործունեության առաջին տարիները հարթ չեն ընթացել` ֆինանսական ճգնաժամ, բանկային գանձումների կրճատում և այլն: Այս ամենը Նապոլեոնին ստիպում են բարեփոխումներ կատարել բանկային համակարգում, որից հետո այն անցնում է կառավարության տնօրենությանը: Բանկի բարեփոխման ծրագիրն իրագործվում է 1806 թ ապրիլին: Դրանից հետո բանկը պետք է ունենար կառավարիչ և 2 փոխկառավարիչ` նշանակված պետության կողմից: Եթե սկզբում բանկը մասնավոր սեփականություն էր, ապա, 1945 թվականից սկսած,  այն անցնում է պետության հսկողության տակ: 1993 թիվը կարևոր էր այդ կառույցի համար. այն դառնում է անկախ համակարգ:  1999 թվականին հաջորդեց Եվրոպական կենտրոնական բանկի ստեղծումը, որտեղ Ֆրանսիան կարևոր դեր է ունենում և մասնակցում է եվրոյի ստեղծման գործին: Երկար տարիներ Ֆրանսիայի բանկի կառավարիչն էր  Քրիստիան Նույենեն, որը 2003 թվականի նոյեմբերի 1-ին  իր տեղը զիջեց Ժան Կլոդ Տրիշեին` Եվրոպական բանկի կառավարչին:

Թարգմանիչ` Վիգեն Ավդալյան

Ղեկավար` Աննա Մարության

Աղբյուր` http://fr.wikipedia.org/wiki/Banque_de_France