• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հանրապետական առարկայական (ռուսաց լեզու) օլիմպիադայի համայնքային փուլին սովորողների մասնակցության մասին

ՀՐԱՄԱՆ N 11-048
կրթահամալիրի տնօրենի առ 16.02.2011 թ.

Կրթահամալիրի սովորողների պատշաճ մասնակցությունը հանրապետական առարկայական օլիմպիադայի համայնքային փուլին ապահովելու համար.

  1. հաստատել ռուսաց լեզու առարկայից մասնակից սովորողների ցուցակը (հավելված 1).
  2. ընդունել ի գիտություն, որ համայնքային փուլը անցկացվելու է 2011թ. փետրվարի 17-ին` ժամը 12:00, թիվ 89 դպրոցում.
  3. սովորողները օլիմպիադային ներկայանում են ժամը 11:00-ին` բաջերով, ունենում են տետր ու գրիչ.
  4. համայնքային փուլի մասնակիցների խմբի խորհրդատվության պատասխանատու ուսուցիչ նշանակել Ժաննա Հակոբյանին.
  5. ցուցակում ընդգրկված սովորողների մասնակցությունը օլիմպիադային համարել պարտադիր ուսումնական աշխատանք.
  6. մասնակիցների տեղափոխումը կազմակերպել կրթահամալիրի 604 ԼԼ 65 ԿՎԶ մակնիշի ավտոբուսով (վարորդ` Արթուր Խաչատրյան)
  7. սովորողների սնունդը կազմակերպել կրթահամալիրի միջոցներով (10 սովորող+ 1 պատասխանատու+ 1 լրագրող. յուրաքանչյուրին 100 դրամի չափով) Արծվիկ Մանուկյանի միջոցով
  8. խմբին ուղեկցող պատասխանատու ուսուցիչ նշանակել Շամիրամ Պողոսյանին, օլիմպիադան լուսաբանող-լրագրող պատասխանատու` Սիրանուշ Ղարիբյանին
  9. խմբի պատասխանատուն պարտավոր է յուրաքանչյուր սովորողին, նրա ծնողին անհատապես ծանոթացնել սույն հրամանի հետ, օլիմպիադայի ավարտից հետո օլիմպիադայի առաջադրանքների օրինակները, սովորողների գրավորների պատճենները մեկօրյա ժամկետում ներկայացնել կրթահամալիրի քննական կենտրոն.
  10. մասնակից սովորողները պարտավոր են օլիմպիադայի ընթացքում խախտումներ արձանագրելու դեպքում պաշտպանել իրենց իրավունքները, փորձել կանխել այն կամ կրթահամալիրի տնօրենի թույլտվությամբ ընդհատել մասնակցությունը.
  11. լրագրող պատասխանատուները օլիմպիադային ներկայանում են լրատվության սպասարկման համար անհրաժեշտ գործիքներով (նոթբուք, ինտերնետ ֆլեշ, ֆոտոխցիկ, ձայնագրիչ և այլն), կայքի համապատասխան էջը պարբերաբար թարմացնում են (օլիմպիադայի ընթացքի մասին տեղեկություններ, հանձնաժողովի անդամների ներկայացում, լուսանկարներ, ձայնագրություններ և այլն).
  12. կրթահամալիրի կայքում բացված օլիմպիադայի էջի պատասխանատու նշանակել` Արփինե Սահակյանին.
  13. խմբի պատասխանատուն սույն հրամանի պատճենը ներկայացնում է օլիմպիադայի հանձնաժողովի նախագահին:

հավելված 1

  1. Ամիրխանյան Լիանա - Միջին դպրոց - 8-րդ դաս.
  2. Դաշյան Նինա - Միջին դպրոց - 9-րդ դաս.
  3. Բարդակչյան Հովհաննես - Միջին դպրոց - 8-րդ դաս.
  4. Արսենյան Սոնա - Գեղ. դպրոց - 10-րդ դաս.
  5. Ղահրիյան Հրայր - Ավագ դպրոց - 10-րդ դաս.
  6. Հարությունյան Գայանե - Ավագ դպրոց - 10-րդ դաս.
  7. Սարգսյան Լիլիթ - Ավագ դպրոց - 10-րդ դաս.
  8. Սարգսյան Ալեքսանդրիա - Ավագ դպրոց - 11-րդ դաս.
  9. Հախվերդյան Վարդուհի - Ավագ դպրոց - 11-րդ դաս.
  10. Չիլինգարյան Ելենա - Ավագ դպրոց - 11-րդ դաս.

 

Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան