• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ինքնակենսագրություն

 Թումանյանի «Ինքնակենսագրությունը» կարդալուց հետո
Մերի Թելունց

Իմ  անունը Մերի Թելունցէ: Արմատներով պապս Իջևանից է, բայց ապուպաս Իջևան եկել է Գորիսից: Իմ ազգանունը հին է, այդ պատճառով վերջանում է «ունց»-ով: Հայրս` Վազգեն Թելունցը. մասնագիտությամբ տնտեսագետ է, սիրում է իր ծննդավայրը` Իջևանը, և իր հայրենիքը: Կարծում եմ՝ իսկապես նա հայրենասեր է: Մայրս՝ Աիդա Մանուկյանը, մասնագիտությամբ ինժեներ-շինարար է։ Չնայած նրա մասնագիտությունը շատ լուրջ է, բայց դա նրան չի խանգարում զագամունքային կին լինել: Ունեմ նաև եղբայր: Նրա անունը Էրիկ Թելունց է: Չարաճճի, աշխույժ ու խելացի երեխա է: Հաճախ է պատահում, որ մենք վիճում ենք, բայց դրանք մի քանի րոպե են տևում:

Ես ծնվել եմ 1999 թվականի փետրվարի 21-ին, Երևանում: Նախկինում սովորել եմ Գալուստ Գյուլբեկյանի անվան դպրոցում, իսկ հիմա սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, հետագայում ուզում եմ տնտեսագետ դառնալ: Ստեղծագործում եմ: Առաջին ոտանավորը գրել եմ մոտավորապես 9-10 տարեկանում և նվիրել եմ մայրիկիս: Բնավորությամբ տրամադրության մարդեմ: Երբեմն լինում եմ շատ ուրախ, երբեմն էլ չնչին բաներից ընկնում է տրամադրությունս: Մայրիկս ասում է, որ ես նեղացկոտ եմ: Մարդկանց մեջ կարևորում եմ առաջին հերթին ազնվությունը և բարիությունը, տանել չեմ կարողանում ձևամոլ մարդկանց: Հարգում եմ ընկերասերներին:
Այսպիսինն եմ ես՝ Մերի Թելունցս: