• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Դելֆինարիումում

Հովհաննես Գևորգյան, 6-2 դասարան

Նոր դպրոց

Կիրակի օրը մենք պապիկիս հետ գնացինք Երևանի դելֆինարիում: Այնտեղ կային վարժեցրած դելֆիններ և փոկեր: Դելֆինները ցատկում էին ջրի միջից և օղակ պտտեցնում, իսկ փոկերը… որքան էլ անհավանական թվա` նրանք ծափ էին տալիս, պարում և նույնիսկ երգում: Դա մի հրաշալի օր էր: Ես բոլոր երեխաներին խորհուրդ եմ տալիս ծանոթանալ այս զարմանալի աշխարհի հետ, որը մարդուն փոքր-ինչ բարի է դարձնում: