Հրաման 11-046
14.02.2011թ.
Կրթահամալիրի սովորողների պատշաճ մասնակցությունը հանրապետական առարկայական օլիմպիադայի համայնքային փուլին ապահովելու համար.
-
հաստատել ինֆորմատիկա առարկայից մասնակից սովորողների ցուցակը (հավելված 1).
-
ընդունել ի գիտություն, որ համայնքային փուլը անցկացվելու է 2011թ. փետրվարի 16-ին` ժամը 12:00, թիվ 105 դպրոցում.
-
սովորողները օլիմպիադային ներկայանում են ժամը 11:00-ին` բաջերով, ունենում են տետր ու գրիչ.
-
համայնքային փուլի մասնակիցների խմբի խորհրդատվության պատասխանատու ուսուցիչ նշանակել Դավիթ Մինասյանին.
-
ցուցակում ընդգրկված սովորողների մասնակցությունը օլիմպիադային համարել պարտադիր ուսումնական աշխատանք.
-
մասնակիցների տեղափոխումը կազմակերպել կրթահամալիրի 604 ԼԼ 65 ԿՎԶ մակնիշի ավտոբուսով (վարորդ` Արթուր Խաչատրյան)
-
սովորողների սնունդը կազմակերպել կրթահամալիրի միջոցներով (7 սովորող+ 1 պատասխանատու+ 1 լրագրող. յուրաքանչյուրին 100 դրամի չափով) Արծվիկ Մանուկյանի միջոցով
-
խմբին ուղեկցող պատասխանատու ուսուցիչ նշանակել Ռիմա Երեմյանին, օլիմպիադան լուսաբանող-լրագրող պատասխանատու` Էլեն Պարսամյանին
-
խմբի պատասխանատուն պարտավոր է յուրաքանչյուր սովորողին, նրա ծնողին անհատապես ծանոթացնել սույն հրամանի հետ, օլիմպիադայի ավարտից հետո օլիմպիադայի առաջադրանքների օրինակները, սովորողների գրավորների պատճենները մեկօրյա ժամկետում ներկայացնել կրթահամալիրի քննական կենտրոն.
-
մասնակից սովորողները պարտավոր են օլիմպիադայի ընթացքում խախտումներ արձանագրելու դեպքում պաշտպանել իրենց իրավունքները, փորձել կանխել այն կամ կրթահամալիրի տնօրենի թույլտվությամբ ընդհատել մասնակցությունը.
-
լրագրող պատասխանատուները օլիմպիադային ներկայանում են լրատվության սպասարկման համար անհրաժեշտ գործիքներով (նոթբուք, ինտերնետ ֆլեշ, ֆոտոխցիկ, ձայնագրիչ և այլն), կայքի համապատասխան էջը պարբերաբար թարմացնում են (օլիմպիադայի ընթացքի մասին տեղեկություններ, հանձնաժողովի անդամների ներկայացում, լուսանկարներ, ձայնագրություններ և այլն).
-
կրթահամալիրի կայքում բացված օլիմպիադայի էջի պատասխանատու նշանակել` Արփինե Սահակյանին.
-
խմբի պատասխանատուն սույն հրամանի պատճենը ներկայացնում է օլիմպիադայի հանձնաժողովի նախագահին:
հավելված 1
-
Պետրոսյան Անի - Ավագ դպրոց - 10-րդ դաս.
-
Վարդանյան Վաղինակ - Ավագ դպրոց - 10-րդ դաս.
-
Գդլյան Սիրեկան - Ավագ դպրոց - 10-րդ դաս.
-
Խաչատրյան Նելլի - Ավագ դպրոց - 10-րդ դաս.
-
Պետրոսյան Վարդան - Ավագ դպրոց - 11-րդ դաս.
-
Սերգեյան Հայկ - Ավագ դպրոց - 11-րդ դաս.
-
Արմեն-Ուզունյան Արմեն - Ավագ դպրոց - 11-րդ դաս.
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան