• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Թե ինչպես ենք մեր ընտանիքում նշում Տեառնընդառաջը

Պատմում է Գեղարվեստի դպրոց-պարտեզի 3 տարեկան Հայկ Ջահանգիրյանի մայրիկը

Միշտ կրակը վառում ենք մինչև արեւի  մայր մտնելը:

Պատրաստում ենք փոխինձ, հալվա, աղանձ   և  ադիբուդի: Կրակի վրայից  սկզբում   թռչում են նորապսակները կամ եթե փոքր երեխա կա, նա, հետո` մյուսները: Դրանից հետո   կրակի   վրա   ենք  շաղ տալիս   ադիբուդու  և   աղանձի   հատիկներ: Նաև  Ծառզարդարի  տոնից պահված   ուռենու   ճյուղից  պատրաստած   պսակներն ենք  այրում այդ կրակով: Հետո  իմ տատիկը տանը   թոնրի մեջ  գաթա էր  պատրաստում  և  անպայման  փիթի  էր եփում: Տատիկս  ասում էր, որ երբ  բոլորը  կրակ  են  վառում, օգնում են, որ  հողը  շուտ   տաքանա  ու  ձմռան  ցրտից  շուտ ազատվի:

Ղեկավար` Սոնա Նիկոլյան