• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հանրակրթական Դիջիտեք 2011-ի մրցանակները

Մոտ 700 ուսուցիչներ և սովորողներ թվային միջոցների և համակարգչային ծրագրերի կիրառմամբ ստեղծել են բազմազան ու հետաքրքիր ուսումնական նյութեր` էլեկտրոնային դասեր և տեսադասեր, ուսումնական ֆիլմեր, հոլովակներ և այլ նյութեր, որոնք սահմանված կարգով տեղադրվել են համացանցում:

Փետրվարի 7-ից 10-ը Հանրակրթական Դիջիտեքի մրցանակային հանձնաժողովը ամփոփեց արդյունքները, որոշեց մրցանակները 11 անվանակարգերով: «Մուտք Մեդիա» խրախուսական մրցանակին արժանացել են Հանրակրթական «Դիջիտեք 2011»-ի բոլոր մասնակիցները:

Ըստ անվանակարգերի մրցանակներ և հատուկ մրցանակներ որոշել և շնորհել է մրցանակային հանձնաժողովը` կազմված ՀՀ ԿԳՆ Կրթության պետական տեսչության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Յունիքոմփի, Ֆիրմա Ալֆա-ի, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի, կրթահամալիրի մասնագետներից: Մրցանակների արժանացել են 29 ուսուցիչներ, սովորողներ և ստեղծագործական խմբեր:

ՀՀ ԿԳ նախարարությունը սահմանել է 1 հատուկ և մեկ խրախուսական նվերներ` էլեկտրոնային հաշվետվությունների համար:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և Յունիքոմփը հանձնում են  նվերներ էլեկտրոնային դասերի, ուսումնական ֆիլմերի և «Անհատական համակարգիչ-դասընկեր» ծրագրով նախագծերի համար: 

«Ալեքսանյանների ընտանիք» բարեգործական հիմնադրամը գլխավոր, հատուկ և խրախուսական մրցանակակիրներին հատկացրել է նվերներ` թվային միջոցներ`
հեռուստացույց DVD – 1,
թվային ձայնագրիչ – 11
աշխարհագրության էլեկտրոնային գիրք, DVD խաղ – 11
մկնիկ , ականջակալ, ֆլեշ 22-ական:

Արարատյան Հայրապետական Թեմի Առաջնորդ Նավասարդ Սրբազանը սահմանել և հանձնում է նվերներ 12 սովորողի և ուսուցչի:
Կրթահամալիրի տնօրենը, դպրոցները, ուսումնական կենտրոնները որոշել և 30 սովորողի ու ստեղծագործական խմբերի հանձնում են հատուկ մրցանակներ:
1 հատուկ և 1 խրախուսական մրցանակներ է հանձնում կրթահամալիրի արհեստակցական կազմակերպությունը:
Մրցանակներ է որոշել և հանձնում է Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնը:

Կրթահամալիրը` որպես Հանրակրթական Դիջիտեքի կազմակերպիչ` արժանացել է «Միցյուբիշի Էլեկրոնիքս»-ի և «Սմարթ Տեխնոլոջիս»-ի հատուկ նվերներին` տեսապրոյեկտոր, ծրագրային փաթեթ, որոնք ստացել ենք Ֆիրմա Ալֆայի միջոցով: