Մարտի 21-ին մեր հոգեբանության դասաժամին հյուր էր եկել «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հիմնադիր-տնօրեն, Կրթության Ազգային Ինստիտուտի հոգեբան Անուշ Ալեքսանյանը: Մեզ շատ էր անհանգստացնում մասնագիտական կողմնորոշման հարցը, որի շուրջ էլ հիմնականում ընթանում էր զրույցը:Ունեցանք բուռն քննարկումներ: Իմացանք, որ Հայաստանում պահանջված մասնագիտությունների շարքում նաև արհեստներն են: Խոսեցինք նաև Հայաստանում շահութաբեր մասնագիտություների մասին: Հասցրեցինք նույնիսկ հռետորության մասին քննարկում ունենալ: Հետաքրքիր հանդիպում էր: Կարծում եմ նման հանդիպումներ հաճախակի կլինեն: