• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հանդիպում հոգեբանության դասաժամին

 

Մարտի 21-ին մեր հոգեբանության դասաժամին հյուր էր եկել «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հիմնադիր-տնօրեն, Կրթության Ազգային Ինստիտուտի հոգեբան Անուշ Ալեքսանյանը: Մեզ շատ էր անհանգստացնում մասնագիտական կողմնորոշման հարցը, որի շուրջ էլ հիմնականում ընթանում էր զրույցը:Ունեցանք բուռն քննարկումներ: Իմացանք, որ Հայաստանում պահանջված մասնագիտությունների շարքում նաև արհեստներն են: Խոսեցինք նաև Հայաստանում շահութաբեր մասնագիտություների մասին: Հասցրեցինք նույնիսկ հռետորության մասին քննարկում ունենալ: Հետաքրքիր հանդիպում էր: Կարծում եմ նման հանդիպումներ հաճախակի կլինեն: