• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ձմեռային կանադական զվարճանքներ

Ռուսերենից թարգմանեց Լիանա Ամիրխանյանը, 8.4 դաս.

Ղեկավար`Ժ.Հակոբյան

Կանադացիները ականատես եղան մի անսովոր երևույթի: Գոլսթրիմ գետը, որը գտնվում է Բրիտանական Կոլումբիա զբոսայգում, փոխել էր իր սովորական գույնը` դառնալով կանաչ: Կառավարությունը կասկածում էր, որ այդ «փոփոխությանը» նպաստել են քիմիական վտանգավոր տարրեր: Տագնապով կանչեցին բնապահպաններին, որոնք, փորձաքննության նպատակով, նմուշներ վերցրեցին: Պարզվեց, որ ջրում առկա է ֆլուորեսցեին: Այն լցնում են գետերը` հոսքերը ուսումնասիրելու համար: Նյութը թունավոր չէ, և այդ պատճառով բուսական և կենդանական աշխարհի համար վտանգ չի ներկայացնում: Բանից պարզվեց, որ գետը գույնը փոխել է, որովհետև անհայտ կատակասերները քիմիկատները էին լցրել գետի, ինչպես նաև` մի զբոսայգու շատրվանի մեջ: Այդպիսով, նրանք որոշեցին կատակել տեղաբնակների հետ: «Կանաչապատողներին» այդպես էլ չգտան:

Աղբյուրը` http://smena-online.ru/news/ozeleniteli-rek