• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ստուգատեսի ավարտին քիչ է մնացել

Շարունակվում է Հանրակրթական Դիջիտեք 2011 «Թվային միջոցները հանրակրթության արդյունավետ գործիքներ» միջազգային 3-րդ ստուգատեսը:

Ստուգատեսը մեծ աղմուկ բարձրացրեց. շատերը հետաքրքրվեցին մեզանով ու դարձան մեր կրթահամալիրի բարեկամները: Մի քանի օր շարունակ կրթահամլիրը լի էր տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներով ու լրագրողներով, ովքեր մասնակցում ու լուսաբանում էին այն ստուգատեսը, որին մասնակցում էին կրթահամալիրի բոլոր սովորողները, ուսուցիչները, ինչպես նաև, կրթահամալիրում չսովորող բոլոր ցանկացողները:
Ստուգատեսին ներկայացվող բոլոր նյութերն ապացույցն են այն բանի, որ կարելի է ՏՀՏ գործիքները համատեղել կրթության հետ ու ստեղծել ուսումնահետազոտական նյութեր:
Աշխատանքները բավարարում են ժամանակակից դպրոցի ժամանակակից սովորողների բոլոր պահանջները. հետաքրքիր են, հասկանալի, օգտակար ու յուրահատուկ:
Ստուգատեսը շարունակվում է: Մրցանակային հանձնաժողովը աշխատում է ու ընտրում լավագույն աշխատանքները:
Փետվարի 9 – ին` ժամը 15.00 – ին, Մայր Դպրոցի 6 - րդ տեսասրահում տեղի կունենա մրցանակային հանձնաժողովի ու աշխատանքային խմբերի նիստը:
Արդյունքում` փետրվարի 11 – ին` ժամը 15.00 - ին, մեր` «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, տեղի կունենա Հանրակրթական Դիջիտեք 2011 - ի պաշտոնական փակումը. հյուրեր, մրցանակների հանձնում, պայծառ ժպիտներ…
Քիչ մնաց` մի քիչ էլ սպասեք ու կստանաք ձեր մրցանակները:
Հասարակության հետ կապերի պատասխանատու` Մանե Գևորգյան
Ստուգատեսի տնօրեն` Տիգրան Խաչատրյան