• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Անգլերենի օլիմպիադան և մենք

Այսօր մենք գնացինք թ.105 դպրոց` մասնակցելու անգլերենի օլիմպիադային: Ինձ հետ էին նաև իմ դասընկերները` անգլերենը սիրող երեխաների մի մեծ խումբ:

Դպրոցն ինձ դուր եկավ, չնայած այնտեղ այնքան էլ տաք չէր: Մենք, ինչպես միշտ, սպասեցինք միջանցքում, և ես այնտեղ տեսա իմ ընկերոջը, ում հետ սովորել էի նույն դպրոցում, նույն դասարանում, մինչև «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր տեղափոխվելը: Մենք բավականին երկար զրուցեցինք. նա պատմում էր իր դպրոցից (այսինքն՝ մեր դպրոցից), իսկ ես՝ իմ: Հասկացա, որ այնտեղ ամեն ինչ լավ է, որ իմ ընկերները (այսինքն՝ մեր ընկերները) ինձ կարոտել են:
 Շատ էին  ծանոթ երեխաները, որոնց հետ արդեն հասցրել էինք ծանոթանալ մաթեմատիկայի օլիմպիադայի ժամանակ: Փաստորեն օլիմպիադաները նաև նոր ընկերներ ձեռք բերելու հիանալի հնարավորություն են տալիս: Իսկ մենք առիթը երբեք բաց չենք թողնում` մեզ ու մեր կրթահամալիրը ներկայացնելու, մեր աշխատանքների մասին պատմելու համար:
Վերջապես օլիմպիադան սկսվեց: Մեզ բաժանեցին հարցաշարերը, ու մենք սկսեցինք աշխատել: Հարցերն ինձ դուր եկան, որովհետև այնտեղ եղած բոլոր հարցերը մեզ ծանոթ էին: Իհարկե, կային հարցեր, որոնց ես վստահ չպատասխանեցի: Օլիմպիադան վերջացավ և մենք շատ լավ տրամադրությամբ վերադարձանք մեր դպրոց: Մնում է սպասել արդյունքներին, որոնք, կարծում եմ, շատ չեն ուշանա:

Լիլիթ Մարգարյան 9-3դասարան