• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գիտակների ակումբ

Նյութը պատրաստեց 9-1 դասարանի սովորող Արտավազդ Սողոմոնյանը
 

Ժամը 16:00-ին մարմարյա սրահում տեղի ունեցավ գիտակների խաղը, որը վերաբերվում էր Մխիթարին և մխիթարյաններին: Խաղը կազմակերպել էին 11-րդ դասարանցիները: Մինչ այդ մենք պատմության, արվեստի, գրականության և հասարակագիտության դասերին պատրաստվել էինք մրցույթին: Կազմվել էր հինգ խումբ 8-րդ և 9-րդ դասարաններից. յուրաքանչյուր խումբ բաղկացած էր հինգ հոգուց: Խաղի ժամանակ հնչեց 16 հարց: Յուրաքանչյուր հարցին պետք է պատասխանեինք 1 րոպե ժամանակահատվածում: Ընթացքում տեղի ունեցավ երաժշտական դադար: Խաղը անցավ հետաքրքիր և զվարճալի: Կար հաշվիչ հանձնաժողով, որը որոշեց արդյունքները: 9-2 դասարանը գրավեց առաջին տեղը, 9-1-ը` երկրորդ, 8-1-ը` երրորդ, իսկ 8-4-ը` չորրորդ:

Անձամբ ինձ շատ հետաքրքիր էր և ես առաջարկում եմ ևս մեկ անգամ կազմակերպել այսպիսի հետաքրքիր խաղ: