• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արհեստների դպրոց

Իգոր Մկրտումյան-Ինտերնետ միության նախագահ-ցանկացած փոփոխություն անելու համար դիմում էինք Մոսկվա, եւ Մոսկվան ինքն էր այդ փոփոխությունները հանձնում ամերիկյան կազմակերպությանը, որը կառավարում էր այդ պրոցեսը, եւ դա նսեմացնող էր,  եւ մենք պետք է անցնեինք այդ ճանապարհը, որ Հայաստանը լրիվ անկախ լիներ ցանկացած ոլորտում:

Իգոր Մկրտումյանին Ամերիկյան համալասարանի ղեկավարությունն այդ տարիներին գործողում է Միացյալ Նահանգներ` հայկական դոմեյնի խնդիրները լուծելու համար: Մինչեւ այդ Իգոր Մկրտումյանը  24 տարի աշխատել  է Մերգելյան ինստիտուտում եւ միայն 92-ի սկզբին, երբ Մերգելյանը դադարել է աշխատել, Մկրտումյանն աշխատանքի  է անցել Ամերիկյան համալասարան:

Իգոր Մկրտումյան-Ինտերնետ միության նախագահ-Իրենք լավատեղյակ էին ինտերնետից, թե ամբողջ աշխարհում ինչ է կատարվում ինտերնետի ասպարեզում: Քանի որ ես էլ լավատեղյակ էի ամբողջ այդ ոլորտի հարցերին: Եվ ինտերնետի զարգացման աշխարհում եւ համակարգիչների զարգացմանը: Ես միշտ ուզում էի այդ ամենով զբաղվել:

Սկսվեցին բանակցությունները, հայկական կողմը մասնակցում էր համաշխարհային ինտերնետ միության համաժողովներին, դասընթացներին, ապացուցում, որ Հայաստանը եւս իրավունք ունի ստանալ սեփական դոմեյնը: 95 թվականին իրավունքն արդեն կար: Իսկ առաջին դոմեյնը, որ գրանցվեց, Ֆիզիկայի ինստիտուտինն  էր`erfi.am-ը:

Իգոր Մկրտումյան-Ինտերնետ միության նախագահ-Հնարավորությունը, որը տալիս էր ինտերնետը, այնքան մեծ էին, այնքան զարմանալի, այնքան գրավիչ էին, որ մենք պատկերացնում էինք ապագա զարգացումը ինտերնետի, թե ինչպիսի զարգացում կարող է ունենալ: Իհարկե, մենք չէինք պատկերացնում ոչ սոցիալական ցանցերի մասին, պատկերացում չունեինք յութուբի մասին, իհարկե այդ նորությունները հետո առաջ եկան:

Իգոր Մկրտումյանին շատերն են հարցնում, թե ինչու իր կարիերան չշարունակեց Միացյալ Նահանգներում կամ այլ երկրներում, պատասխանն առավել քան պարզ է: Իգոր Մկրտումյանը երբեք չի մտածել հեռանալու մասին: Առաջարկներ, իհարկե,  եղել են:

Իգոր Մկրտումյան-Ինտերնետ միության նախագահ- Նույնիսկ մենք առաջարկություն ունեինք տարբեր միջազգային կազմակերպություններից իրենց հանձնելու amդոմեյնի կառավարության տեխնիկական իմաստով` իրենք բերենտեխնիկա, նոր ծրագրեր, վայրկյանական գրանցում լիներ դոմեյնի, ավտոմատացված:

Մկրտումյանն ու իր գործընկերները հասկանում էին` վաճառել դոմեյնը նշանակում էր կորցնել ինքնուրույնությունը: Դոմեյնի գրանցումից հետո արդեն մեկը մյուսի հետեւից կատարվեցին կարեւոր քայլերը ինտերնետի զարգացման գործում: Մենաշնորհի վերացումը, անլար ինտերնետի մուտքը բեկումնային իրադարձություններ էին: Կանխատեսումներ Մկրտումյանը չի անում, բջջային ինտերնետ օգտագործողների արագընթաց աճը, կարծում է, մի քիչ անսպասելի ու զարմանալի էր:

Լրաքաղը` Աննա Մանուկյանի