• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սիամանթոյի դպրոցը մեր աչքերով

Երևի արդեն գիտեք` ֆիզիկայի օլիմպիադան անցկացվեց Սիամանթոյի անվան 162 միջնակարգ դպրոցում:

Մենք կազմակերպված ձևով ներկայացրել ենք մեր կրթահամալիրը, բայց այն, ինչը տեսել ենք մեր աչքերով, մեզ շատ է զարմացրել: Դպրոցի աշակերտները իրենց ազատ չէին զգում, և երբ դասամիջոց էր լինում, նրանք ցանկանում էին դուրս պրծնել: Ինձ միայն դուր եկավ դասամիջոցին հնչող երաժշտությունը, որը կարծես հանգստացնում էր աշակերտների ներվային համակարգը: Օլիմպիադայից հետո զրուցեցի աշակերտների հետ, ովքեր ասացին, որ գրավոր աշխատանքը բարդ է եղել, իսկ Թաթուլը նշեց, որ 11-րդ դասարանցիների առաջադրանքներում կային իրեն անծանոթ արտահայտություններ: Այսպես էլ անցավ ֆիզիկայի օլիմպիադան: Հաջողություն եմ մաղթում բոլոր աշակերտներին:

Ղարբյան Սիրանուշ, 11-2 դասարան