• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Լուրեր 210 սենյակից

Դպրոց-պարտեզ

Հարություն և ընկերներ

Այսօր Ծաղկաձորում այնպիսի պայծառ օր էր, որ այսքան ձյան մեջ ասյսքան արև չէինք տեսել: Նախաչաշից հետո քայլեցինք դեպի ճոպանուղի: Ճանապարհին այնքան էինք թավալվել ձյան մեջ, որ շոգից խեղդվում էինք: Մեզ թվաց, որ ճոպանուղու ցուրտը արդեն մեր վրա չէր ազդելու, բայց վերևում այնքան ցուրտ էր, որ չէր կարող չազդել: Իջնելուց հետո, ճանապարհին մենք բարեգործություն կատարեցինք: Էդուլը գտավ մի հեռախոս: Մենք զանգահարեցինք տիրոջը, հանդիպեցինք և հանձնեցինք նրան: Բայց այսքանով չբավարարվեցինք, ճաշից հետո նորից իջանք բակ ու ձյան մեջ այնքան խաղացինք, որ ջուր էինք դարձել: Ափսոս որ վաղը վերադառնալու ենք: Այսպիսի ձմեռ Երևանում չկա, որ խաղանք: Ես շատ եմ սիրում մեր դպրոցի ճամբարները ու միշտ մասնակցում եմ: