• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սառը արևն ու մեր ջերմ ժպիտները Ծաղկաձորից

Նյութը պատրաստեց Լիանա Առաքելյանը

Ծաղկաձոր գնալուց առաջ շատերիս մոտ առաջացել էր գնալու կամ չգնալու հարցը: Մնալ տանը, անցկացնել հանգստյան օրերը տանը` ընտանեկան շրջապատում, թե գնալ Ծաղկաձոր ու անցկացնել էլի լավ ժամանակ, բայց արդեն ընկերական շրջապատում: Ինչպես կռահեցիք, ես ընտրել եմ երկրորդ տարբերակը ու արդեն Ծաղկաձորում եմ: Այսօր երկրոդ օրն է ու արդեն հասցրել ենք նստել ճոպանուղի, վայելել Ծաղկաձորի գեղեցիկ տեսարանները, նկարվել, խաղալ: Օրն այսպիսին էր` մի փոքր ցուրտ, լի հետաքրքիր նորություններով, տարբեր խաղերով (խաղում ենք ձնագնդիկ, նարդի, շաշկի ու ամենակարևոր խաղը` մաֆիա: Այստեղ այնքան շատ ենք, որ բոլորի անունները չգիտենք, փորձում ենք այս թերությունը շտկել հենց մաֆիա խաղի միջոցով):

Բոլորը ժպտում են, բոլորն ուրախ են ու  այդ ամենի պատճառը հենց Ծաղկաձորն է` իր սառը շնչով ու, որքան էլ զարմանալի է, փայլող արևով: