• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Լարված միջավայր և ...

Դպրոցի տնօրենը մտավ յուրաքանչյուր դասասենյակ և ողջունեց աշակերտներին: Այնուհետև մեզ շատ հանգիստ դուրս հրավիրեցին այդ տարածքից, և հիմա ուսուցչանոցում սպասում ենք օլիմպիադայի ավարտին:

Ես և ընկեր Շամիրամը անհանգիստ ենք երեխաների համար, բայց միևնույն պահին վստահ նրանց ուժերի վրա:

Ուսուցչանոցում ծանոթացանք մի քանի ուսուցիչների հետ, ովքեր ցանկություն հայտնեցին մեզանից սովորել համակարգչաին հմտություններ: Բոլորի ուշադրության կենտրոնում իմ Notebookն էր: Մենք նրանց պատմեցինք մեր կայքի մասին և փորձում էինք սովորեցնել մեր կայքից օգտվել: Մեզ համար փոքր ինչ տարօրինակ էր. կարծես հայտնվել էինք մի այլ մոլորակում, որտեղ դեռ 20-րդ դարն էր:
Հուսանք, որ մեր աշակերտները լավ արդյունք կցուցաբերեն: