• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գեղարվեստի դպրոց-պարտեզ

Ձմեռվա երգը

Ես տպավորված եմ երեկվա ձյունոտ օրով: Սպիտակ փաթիլները պարում էին մեզ հետ ուրախ և խաղաղ: Նրանք ուրախացնում էին ինձ ու ընկերներիս: Ձյունը մեզ երջանկություն բերեց, խաղաղություն և բարիություն:

 Անահիտ Վարսանյան

 Հենց ձյունը եկավ, նկատեցի, որ բոլոր ծառերը սպիտակեցին ու   շքեղացան: Ես ընկերներիս հետ ձնեմարդ պատրաստեցի և ձնագնդի խաղացի: Ձյունն ամեն ինչ սպիտակեցրել էր, նույնիսկ ինձ ու բոլոր ընկերներիս:

 Էրիկ Նալբանդյան

 Բակում այնքան ձյուն կար, որ կարծես բակը երկինք լիներ` սպիտակ ու փափուկ ամպերով: Ես պառկել էի ձյան վրա ու ինձ թվում էր, որ ամպերի վրա եմ պառկել:

 Ալեքս Մանուկյան

 Երբ արթնացա, տեսա որ բակը ծածկվել էր ճերմակ ձյունով: Ես շատ ուրախացա: Անմիջապես հագնվեցի, իջա բակ ու հայտնվեցի երազանքի սպիտակ թագավորության մեջ: Այսպես քայլեցի ու հասա դպրոց: Ես անընդհատ պատուհանից դուրս էի նայում ու հիանում նուրբ փաթիլներով: Հետո ընկերներիս հետ բակ իջա ու թավալվեցի ձյան մեջ: Ես ընկերոջս` Դավիթի հետ, մի գեղեցիկ ձնեմարդ պատրաստեցի ու ձնագնդի խաղացի: Սա իմ երազած օրն էր:

 Մարիա Պախուցկայա