• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Բաժանվեցինք սիրով

Այսօր մեր <<Մի'տք սերմանիր, ծա'ռ տնկիր>> վերապատրաստման վերջին օրն էր: Պարտաճանաչ պատրաստվել էինք, գիտեինք մեր անելիքը…

Որպես սկիզբ վերապատրաստման խումբը մեզ հետ շրջեց` ծանոթանալով մայր դպրոցի բոլոր գողտրիկ վայրերին` ջերմոց, մինի-ջերմոց, կենսաբանության լաբորատորիա, գրադարան… Հյուրերը հատկապես զարմացան  3-րդ հարկի միջանցքում տեղադրված նոթբուքերի պահարանները տեսնելով: Տպավորություններն այնքան մեծ էին, որ ակամա բարձրաձայն դժգոհ տոնով համեմատություններ էին կատարում իրենց դպրոցի ու մեր դպրոցի միջև:

Հետո հավաքվեցինք մեր ամենօրյա լսարանում` բնագիտության ամբիոնում, 5-10 րոպե տրվեց պատրաստվելու, կենտրոնանալու համար ու սկսեցինք հերթով զույգերով ներկայանալ:

<<Բզեզի դպրոցը>>, <<Օրգանական գյուղատնտեսություն>>, <<Ջերմոցային էֆեկտ>>, <<Կլիմայի փոփոխություն>>, <<Ձյուն>>, <<Բիոինդիկատորներ>> թեմաները դարձան բոլորինս: Իսկ մենք` 6 սեբաստացիներս, ներկայացանք  մեր առայժմ ամենամեծ տեխնիկական միջոցի`էլեկտրոնային գրատախտակի կողքին, ցուցադրեցինք  ֆիլմեր, պրեզենտացիաներ…

Նկարեցինք, նկարվեցինք, ստացանք սերտեֆիկատներ: Նախօրոք միմյանց փոխանցել էինք մեր տվյալներն ու էլեկտրոնային հասցեները:

Կարծում եմ, այսօրվա մեր հյուրերը կրթահամալիր կգան կրկին, առաջին իսկ առիթի դեպքում ու մեզ կհիշեն:

Բաժանվեցինք սիրով…