• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արհեստների դպրոց

Կարևոր տվյալներն արդեն կարելի է պահել ոչ թե համակարգիչների վրա, որոնք կարող են «կախվել», այլ սովորական բակտերիաների, որոնց կյանքը հաշվվում է հազարամյակներով: Հոնգկոնգի Չինական համալսարանի ուսանողների խումբը կարևոր քայլ է կատարել սովորական բակտերիան (տվյալ դեպքում՝  աղիքային ցուպիկը)… տվյալների բազա դարձնելու գործում:

Այդ ոլորտում ամենակարևոր ձեռքբերումներից մեկն արվել է 2007թ., երբ ճապոնական Կեյո համալսարանի աշխատակիցները Էյնշտեյնի հայտնի (E=mc²) հավասարումը կոդավորել են սովորական բակտերիայի ԴՆԹ-ի մեջ:

Քանի որ միկրոօրգանիզմները մշտապես վերարտադրվում են, դրանք կարող են պահել այդ տեղեկությունը հազարավոր տարիներ:

Օլդրին Իմն ու նրա թիմն ավելի հեռու են գնացել: Նրանք տվյալների սեղման մեթոդ են մշակել, որը թույլ է տալիս հաղթահարել ծավալի սահմանափակումները: Հեռանկարները ստվերում են ցանկացած երևակայություն: Բակտերիայի մեկ գրամը կարող է պահպանել նույնքան տվյալ, որքան 2 Տբ ծավալով 450 կոշտ սկավառակը:

Լրաքաղը` Աննա Մանուկյանի