• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Տյառնընդառաջ

Տյառնընդառաջ

Առավոտյան 5տարեկան Բադալյան Մարիամը ուրախ մտավ խմբասենյակ, բարևեց և ասաց.

-Ընկե’ր Աննա,<Տրնդեզի>. թուղթը բերել եմ:Ես եմ չէ, հարսիկը լինելու:Գիշերը ես գնացի քնելու,տատիկս և մայրիկս գրում էին:

Ահա թե ինչ էր գրված <Տերնդեզի թղթում>:

 

Տրնդեզով վերջանում է ձմռան քառասունքը:

<<Մեծ գոլն ընկավ>>, այսինքն`ցանքերն սկսվեցին: (Շիրակ)

Տրնդեզի կրակը վռնդում է աղքատությունը: (Զանգեզուր)

Տրնդեզի կրակը իր հետ բերում է օդի բարեխառնություն, հունձքի առատություն արտերի բերրիություն, ամուսինների օրհնություն: (Ղարաբաղ, Զանգակ):

Տրնդեզի խարույկի վրա փայտ են ավելացնում`<<Ձմեռը վառել>>կոչով:

Տրնդեզ`դարման ու կես, առնեմ չվան` ելնիմ ի դեզ: (Մուշ)

Հարսին բերեք` կրակին ցույց տանք:

Հարսին բերեք` կրակ տեսնի:

Թռչենք կրակի վրայից, տունն ազատենք չարքերից:

Տերնտես, երեխայի քառասունքը լցվեր     :(Ջավախք)

Հավերնիս ածան ըլլա, կովերնիա կաթուն ըլլա, հարսներիս ծնան ըլլա:                  

 Տերնտաս, Տերնտաս, տերտերին աղջիկն ինձի տաս:

Տերընդեզ, քուրդ ինձի տաս, ես պագնեմ, դուն դուրանաս:

Տրնդեզին ծնված երեխան կրակի հետ է ծնվել` չար ու կրակոտ կլինի:

Տրնդեզին ծնված տղան <<լուս պարոն է >>, աղջիկը`<<լուս խաթուն>>:

Տրնդեզ, փեսին կապանքից ազատես:

Տրնդեզ`դարման ու կես

Առ հաց ու կես`ելիր գեղես:

Տերընդեզ`մխի դին տես,

Մե փութ ցանես`հարյուր քաղես:

Տերնդեզ`դարման ու կես,

Առնիմ մանգաղ`ելնիմ խոտի դեզ:

Անցյալ տարվա Տրնդեզ, դու բերես իմ առաջ

Տրնդեզ` աղանձ անես, մեր սարերի պես զարդարես:

Տրնդեզ`աղանձ անես,<<Սիս ու Մասիս>> զարդարես:

Տրնդեզ` մոխիր տանես, արտ ու արոտ առատ անես:

Տրնդեզ` մոխիր ցանես, մոխիր ցանես`հաց հավաքես:

Տրնդեզ` հալվա անես, բաժանես:

 

Շնորհակալություն Բադալյան Մարիամի տատիկին, բանահավք`Հրանուշ Խառատյանին և մայրիկին`Լուսինեին:

Նոր դպրոցի նախակրթարան                                                                               Դաստիարակ`Աննա Հայրոյան