• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ինչու է աքլորը օրվա մեջ երեք անգամ ծուղրուղու կանչում

Անգլերենից թարգմանեց Նարեկ Սահակյանը, 7.3 դաս.

Օրերից մի օր սիրամարգն ուզեց ամուսնանալ: Քանի որ նա ուզում էր ավելի հմայիչ երևալ, որոշեց դիմել աքլորին`աշխարհի ամենագեղեցիկ թռչունին:
- Քո բմբուլներից պատրաստված հագուստը մեկ օրով պարտքով ինձ տուր:
Աքլորը ոչ միայն ամենագեղեցիկ թռչունն էր, այլ նաև շա~տ բարի էր, և այդ պատճառով էլ համաձայնվեց իր հագուստը մի օրով տալ սիրամարգին: Սիրամարգն ասաց.
-Եթե ես քո զգեստը ճիշտ ժամանակին չվերադարձնեմ, ապա ձայն տուր ինձ:
Անցան օրեր, սակայն սիրամարգն այդպես էլ աքլորի հագուստը չէր վերադարձնում: Աքլորն ամեն տեղ փնտրում էր նրան, բայց ապարդյուն: Նա օրը երեք անգամ` առավոտյան, կեսօրին և երեկոյան կանչում էր սիրամարգին, ու այդպես մինչև հիմա: Ահա թե ինչու է աքլորը օրվա մեջ երեք անգամ ծուղրուղո~ւ կանչում: