Հարգելի ծրագրի ղեկավարներ, կազմակերպիչներ, դասավանդողներ, սովորողներ, ծնողներ
Համաձայն ՀՀ Կառավարության 22.11.2008 N1746-Ա և 20.09.2006 N 1075-Ն հրամանների, հանրակրթական հաստատություններում << Ֆիզիկական կուլտուրա >> առարկայի դասավանդումը իրականացվում է տարանջատված հիմնական, նախապատրաստական և հատուկ խմբերում ընդգրկված սովորողների սկզբունքով:
Հիմնական, նախապատրաստական և հատուկ խմբերը բաժանվում են ՝ ելնելով երեխայի հիվանդության պատմության տվյալներից, ֆիզիկական զարգացումից ու պատրաստվածությունից, առողջական վիճակից, օրգանիզմի մարզվածության աստիճանից:
<< Ֆիզիկական կուլտուրա >> առարկայի դասավանդման խմբերի բաժանումը կատարվում է ուսումնական տարվա սկզբում տարածքային սպասարկման բժշկական հաստատության կողմից, համաձայն տվյալ տարվա ընթացքում սովորողների բժշկական զննման արդյունքների:
Արդյունքում տրվում է եզրակացություն՝ աշակերտի առողջական վիճակի և ֆիզիկական զարգացման մասին:
Եզրակացության ձևը տրվում և լրացվում է բուժհաստատության կողմից:
Հետազոտությունները կատարվում են տարածքային բժշկական հաստատությունում պետ.պատվերի շրջանակներում՝ անվճար:
Խնդրվում է արդյունքները ներկայացնել դպրոց անձամբ կամ փակ ծրարով:
Արդյունքների հիման վրա կրթահամալիրի առողջապահական ծառայությունը կստեղծի տեղեկատվական բազա՝ երեխաների առողջապահական ծառայությունը արդյունավետ կազմակերպելու համար:
Շնորհակալություն: