• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

2011 թ.-ի մեր առաջին ուխտագնացությունը

Նարեկ Սահակյան, 7.3 դաս.

Այսօր գնացել էինք ուսումնական ճամփորդության դեպի Աշտարակ: Առավոտյան ժամը 10:00-ին բոլորով հավաքվել էինք դպրոցի մոտ: Մի փոքր սպասելուց հետո ուղևորվեցինք նշված վայր: Եղանակն այնքան էլ լավը չէր, սակայն մենք չփոխեցինք մեր որոշումն ու համառորեն ուղևորվեցինք: Առաջին եկեղեցին, որ այցելեցինք` Ս. Գևորգ եկեղեցին էր: Երբ հասանք տեղ, սկսեց ձյուն տեղալ, իսկ մենք առիթից օգտվեցինք ու ձնագնդի խաղացինք: Եկեղեցու խորքում թաղված էին ս. Գևորգի մասունքները: Հետո էլ գնացինք Օհանավանք: Այդ եկեղեցին գտնվում էր ձորի պռունկին: Վանքը բաղկացած էր երեք մասից, որոնցից միայն մեկում եղանք, քանի որ ասացին, որ մյուս հատվածների քարերը հաճախ ընկնում են ներքև: Մեր այցելած վերջին եկեղեցին Սաղմոսավանքն էր: Այն ևս գտնվում էր ձորի պռունկի վրա: Վանքի մոտ իջնելուն պես` չհամբերեցինք և միանգամից հարձակում գործեցինք ձյան վրա: Ձյան բարձրությունը հասնում էր մոտ 30-40սմ-ի, որը մեզ ավելի էր ոգևորում: Գրեթե մեկ ժամ դրսում ձնագնդի էինք խաղում, իսկ հետո եկեղեցում մոմ վառեցինք և նստեցինք ավտոբուս: Գիտեինք, որ տուն ենք գնում, սակայն ճանապարհին մեր ավտոբուսը մի տեղ ևս կանգ առավ: Եղանք նաև տառերի պուրակում: Ամեն մեկը մոտեցավ և նկարվեց իր անվան առաջին տառի հետ: Ես էլ նկարվեցի իմ անվան առաջին տառի` Ն-ի հետ: Պուրակում Արման սարկավագը չդիմացավ ու մեզ հետ սկսեց ձնագնդի խաղալ: Բոլորը սկսեցին ձնագնդիկները նետել Արման սարկավագի վրա, բայց նա էլ մեզ լավ ձյունեց: Իսկ հետո վերադարձանք տուն: Մոռացա նշել, որ Արման սարկավագը մեզ պատմեց տառերի պուրակի պատմությունն ու այնտեղ գտնվող արձանների ինքնության մասին: