• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Տեղի ունեցավ կրթահամալիրի խորհրդի նիստը

Հունվարի 27-ին տեղի ունեցավ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի խորհրդի` այս տարվա առաջին նիստը:
Կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը խորհրդի անդամներին ծանոթացրեց կրթահամալիր ընդունված դասավանդողներին, այնուհետև ներկայացրեց խորհրդի նիստի օրակարգը: Խորհրդի նիստի քննարկմանն ու հաստատմանը դրված էին հետևյալ հարցերը` 2010 թ.-ին կրթահամալիրում իրականացված ծախսային ծրագրերի բովանդակային և դրամական ամփոփ հաշվետվությունը, «Փորձարարական մանկավարժական ծրագրերի իրականացում հանրակրթությունում» ծրագրի 2011թ. աշխատանքների բովանդակությունը, 2011թ. դրամական ծախսերի ուղղությունները և չափաքանակները, 2011թ. հաստիքացուցակը: Եղան հարցեր` դրամական ծախսերի ուղղությունների և հաստիքացուցակի հետ կապված, որոնց տրվեց սպառիչ պատասխան:
Կրթահամալիրի խորհրդի նիստը ավարտեց աշխատանքները` սպառելով օրակարգի բոլոր հարցերը: