• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կիսամյակային հաշվետվություն

Պետրոսյան Կարինե դասավանդող

Դասավանդում եմ կրթահամալիրի միջին դպրոցում, ունեմ շաբաթական 21 ժամ ուսծանրաբեռնվածություն:Ուսումնական տարին ինձ համար սկսվել է լավ, հուսով եմ`այդպես է կավարտվի: Մեր ուսումնական ծրագրերում նոր էր այն, որ«Հայոց լեզու» առարկայի բաղկացուցի չդարձավ գրաբարը:Նշեմ ,որ սովորողները հաճույքով են կատարում գրաբարից թարգմանություններ ,և լավ են անցնում այդ դասերը: Գրաբարի յուրաքանչյուր դաս սկսում ենք  «Հայր մերով», ինչպես նաև շարականներով: «Խոսքի մշակույթի»  դասերին շատ է կարևորվում ազատ խոսքը, միտքը, կատարվում են անգլերենից և ռուսերենից թարգմանությունների խմբագրում, սրբագրում ու հաճախակի են նման նյութերը տեղ գտնում կրթահամալիրի կայքում:
Յուրաքանչյուր ամսվա վերջին սովորողներին հանձնարարում եմ առաջադրանքներ` գրավոր աշխատանքների տեսքով, ստուգում և գնահատում եմ `հաշվի առնելով դրա հետ մեկտեղ նաև սովորողի ակտիվությունը:
Մի փոքր խոսեմ ստուգատեսների և տոների մասին, որոնք ավելի են ակտիվացնում կրթահամալիրի կրթական և ուսումնական միջավայրը ,նման միջոցառումներին մասնակցում ենք մեծով ու պստիկով:Էդ էր պակաս, որ չմասնակցենք, քանի գլխանի ենք, երեխեքի ձեռքից պրծում չենք ունենա:Ինձ համար այս տարվա ամենագունեղ ասեմ, ամենաանմեղ ասեմ տոնը տիկնիկների շքերթն էր, որը իսկապես մեծ երևույթ էր:
Չեմ կարող չպատմել Համզաչիմանի և Ստեփանավանի երկօրյա և եռօրյա ուսումնական ճամփորդությունների մասին, որոնց ընթացքում ձեռք եմ բերել լավ ընկերներ` ի դեմսդասավանդողների և սովորողների:
Ձմեռային ուսումնա-հետազոտական ճամբարի ժամանակ աշխատել եմ 9-2 դասարանի հետ,կատարել ենք հետաքրքիր և արդյունավետ աշխատանք:
Հունվարյան ստուգատեսին 9-1 և 9-2 դասարանների սովորողների հետ ներկայացրել ենք «Power Point» , «Movie Maker» ծրագրերով «ԽաչատուրԱբովյան» և «Թեյ» նյութերը, ինչպես նաև Փոքր դահլիճում 8-2 դասարանը բեմադրել է Գյոթեի «Վարդը» ստեղծագործությունը:
Աշխատել եմ քննական կենտրոնի հետ, 9-րդ դասարանների սովորողների ստուգումների համար կազմել եմ հայոցլեզվից և գրականությունից թեստեր,այնուհետև ստուգել և գնահատել եմ առաջադրանքները:
Ինձ  թվում է` այսքանը  հերիք է, չեմ ուզում կարդացողների գլուխը շատ ցավեցնեմ,առանց այն էլ հաշվետվությունները շատ-շատ են, իսկ դուք պիտի հասցնեք: