• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Երկար սպասված ուրախ անակնկալ

Հարությունյան Էլեոնոր, 8.5 դաս.

Բարև Ձեզ, կրթահամալիրի հարգելի ընթերցողներ: Ես ուզում եմ իմ ուրախ տրամադրությունը Ձեզ փոխանցել, որը առաջացել է ճամբարի առաջին օրը միասին անցկացնելուց:

Դուք արդեն գիտեք, որ ես այս տարի եմ տեղափոխվել և դեռ ուսումնասիրում ու ծանոթանում եմ կրթահամալիրի հետաքրքրաշարժ տոներին: Երբ լսեցի կայանալիք ճամբարի մասին, սկսեցի հարց ու փորձ անել ընկերուհիներիս: Բայց, այսօր ճամբարի առաջին օրը իր հետաքրքիր և անսպասելի անակնկալներով գերազանցեց իմ սպասելիքները: Ինձ համար շատ հետաքրքիր անցավ տողանը, լսեցինք գեղեցիկ, ռիթմիկ երգեր, տեսանք շատ հետաքրքիր զույգերի գեղեցիկ պարեր: Իսկ հետո 85 դասարանում հետաքրքիր զրույց ունեցանք մեր ղեկավար ընկեր Քրիստինեի հետ: Ահա և հասավ պարերի ու խաղերի ժամանակը, որը ղեկավարում էր ընկեր Սյուզին:Մենք շատ պարեցինք և լիցքաթափվելով ` շտապեցինք դասարան: Օրը իր գագաթնակետին հասավ, երբ դասարանում սիրելի ընկեր Քրիստինեի հետ սկսեցինք խաղալ «Աշխարհագրական լոտո» խաղը: