• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մոնա Լիզայի աչքերում գիտնականները ծածկագիր են գտել

Ռուսերենից թարգմանեց Բարդակչյան Հովհաննեսը, 9-3 դասարան

Ինչպես տեղեկացնում է «The Huffington Post»-ը, իտալացի գիտնական` Մշակութային ժառանգութան ազգային կոմիտեի անդամ Սիլվանո Վինչետին հայտնաբերել է, որ Ջոկոնդայի աչքերում նկարված են մանրագույն տառեր և թվեր:
Պատմաբանը Մոնա Լիզայի բիբերից մեկում գտել է LV գրությունը (նկարչի անվան սկզբնատառերը), իսկ թե ինչ է գրված մյուս բիբում, մինչև հիմա հանելուկ է. կամ դա C և B, E, S տառերն են, կամ էլ դրանք թվեր են` 72 կամ L 2:
Այդ նշանների իմաստը դեռ հայտնի չէ: Այժմ պատմաբանները ջանք չեն խնայում այդ ծածկագիրը բացահայտելու համար:
«Մոնա Լիզա»-ն Վերածննդի դարաշրջանի գաղտնիքների և ծածկագրերի վարպետի` Լեոնարդո դա Վինչիի ամենահայտնի աշխատանքն է: Նկարիչը իր շատ աշխատանքների վրա թողել է մեծ քանակությամբ ուղերձներ, որոնց մեծ մասը մինչ օրս բացահայտված չեն:

Ղեկավար` Արմինե Բաբայան

Խմբագիր` Կարինե Պետրոսյան