• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հակառաբիզների խումբը չի քնել

Մարկոսյան Վիկա, 8.3 դաս.

Երբ քայլում կամ զբոսնում եք փողոցով, դուք տեսնում եք մի քանի մեքենա, աղտոտված բնություն, մի քանի անցորդ: Այսօր մենք կխոսենք հենց այդ մի քանի անցորդի մասին: Նրանց մեջ հաստատ կգտնվեն մի քանիսը, որոնք կունենան ռաբիս արտաքին: Դու, իհարկե, կմտածես, որ նա լսում է ռաբիս երաժշտություն:

Սակայն քո կարծիքը կփոխվի, եթե դու նրան հարցնես, թե ինչ երաժշտություն է լսում: Նրա պատասխանը կլինի ` լսում եմ էլի: Օրինակ` մարդիկ կան, ովքեր լսում են ռոք, ռեպ, դասական ու էլի շատ ու շատ ոճերի երաժշտություն, բայց նրանք երբեք չեն ամաչում իրենց ճաշակի համար: Նա, ով լսում է ճաշակով երաժշտություն, չի թաքցնի դա: Ես գտնում եմ, որ եթե գիտես, որ քո արարքը չի խրախուսվում ուրիշների կողմից, պարզապես պետք է ուղղես սխալդ: