• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Շնորհավոր ծնունդդ, Օֆելյա

 

Նոր դպրոց. Երանուհի Սանթրոսյանի 4-րդ դասարան

Թող քո դեմքին միշտ ժպիտ լինի ու ավելի ու ավելի գեղեցկանաս: Կարողացիր կյանքի դժվարությունները հեշտությամբ հաղթահարել: Իսկ եթե արցունքներ հայտնվեն քո աչքերում, ուրեմն թող միայն երջանկության արցունքներ լինեն:

Ոզում եմ, որ կարողանաս քեզ համար լավ կյանք ստեղծես: Թելունց Էրիկ

Երջանիկ եղիր ու բոլորի կողմից սիրված: Լավ սնվիր, որ շուտ բոյովանաս: Ալեքս

Միշտ ուրախ ու երջանիկ լինես ու շատ ընկերներ ունենաս: Յուրա

Դու իմ լավագույն ընկերուհին ես: Ես քեզ շատ եմ սիրում: Ցանկանում եմ ինքնաթիռով ճամփորդություն:Միլենա

Միշտ շրջապատված լինես հոտավետ ծաղիկներով ու արևի ջերմ շողերով: Քո աստղը թող միշտ սպիտակ ու շողարձակող լինի, ինչպես իմ <<Էլանջելինան>>: Թամարա

Աշխարհի բոլոր քաղցրավենիքներն ու նվերները քեզ, իմ լավ ընկերուհի: Մարգարիտա