• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մայքրոսոֆթի «Նորարար ուսուցիչների» հայաստանյան երկրորդ ֆորումին

Մայքրոսոֆթի «Նորարար դպրոց» կրթահամալիրի մասին

  • Կրթահամալիրն իրականացնում է պետական այլընտրանքային (հեղինակային) մեդիակրթության ծրագիր, որի հեղինակները դասավանդողներն են. նրանք ծրագրերը, ուսումնական նյութերը ստեղծում են ՏՀՏ միջոցների կիրառմամբ:
  • Համակարգչային ծրագրերի ուսուցումն ուսումնական պլանով նախատեսված է և սկսվում է 1-ին դասարանից, 5-10-րդ դասարանում նախատեսված է «Մեդիատեխնոլոգիաներ» առարկան:
  • Օտար լեզուների ուսուցումը 1-ին դասարանից կազմակերպվում է ՏՀՏ օգտագործմամբ:
  • Սովորողը հանրակրթական դասընթացների և իր ընտրությամբ գործունեության (խորացված ուսուցում) ժամանակ գործնականում կիրառում է ՏՀՏ:
  • 2010-2011 ուստարում կրթահամալիրը «Մայքրոսոֆթ» ընկերության աջակցությամբ սկսել է իրականացնել «Տեղեկատվական տեխնոլոգիաների խորացված ուսուցման հանրակրթական դասարան» ծրագիրը: Գործում են էլեկտրոնային գրատախտակով 22 հանրակրթական 1-10-րդ դասարաններ:
  • Յունիքոմփ ընկերության հետ իրականցվում է Intel-ի «Անհատական համակարգիչ-դասընկեր» ծրագիրը:
  • «Ֆիրմա Ալֆա»-ի միջոցով կրթահամալիրը ձեռք է բերել 38 էլեկտրոնային գրատախտակ, էլեկտրոնային գրիչների 2 հավաքածու:
  • Կրթահամալիրի բոլոր դասավանդողները, սովորողների 70 %-ը տանն ունեն անհատական համակարգիչ և ինտերնետ:
  • Շատ ուսուցիչներ և սովորողներ ունեն թվային ֆոտոխցիկ, տեսախցիկ, ձայնագրիչ, որոնք գործածում են ուսումնական նպատակով:
  • Շուրջօրյա և մատչելի ինտերնետից անարգել օգտվում են կրթահամալիրի աշխատողները, սովորողները` սկսած 1-ին դասարանից, նրանց ծնողները:
  • Կրթահամալիրում ներքին և արտաքին գրագրությունը կատարվում է էլեկտրոնային եղանակով, ինտերնետի և ներքին ցանցի կիրառմամբ:
  • 2-րդ դասարանից սկսած` կրթահամալիրի սովորողները, բոլոր ուսուցիչները, ծնողները ունեն հրապարակված էլեկտրոնային հասցեներ: Մայքրոսոֆթի Live@Edu համակարգը օգտագործվում է ուսումնական նպատակով:
  • Կրթահամալիրի էլեկտրոնային կայքը, ենթակայքերը ստեղծվում, փոփոխվում և սպասարկվում են ուսուցիչների և սովորողների կողմից, գործածվում են որպես ուսումնական միջավայր:
  • 5-րդ դասարանից սկսած բոլոր սովորողները լրացնում են ամսական հաշվետվություն (էլեկտրոնային) և էլփոստով ուղարկում են ծրագրի ղեկավարին և տնօրենին:
  • Հեռավար ուսուցումը նախատեսված է և կիրառվում է որպես`
  • բաց թողած ուսումնական պարապմունքները լրացնելու միջոց,
  • սովորողի անհատական աշխատանքը կազմակերպելու միջոց,
  • սովորողի ուսումնական նախասիրությունները և օժտվածությունը զարգացնելու միջոց,
  • ստացիոնար ուսուցումը արդյունավետ ու անընդհատ դարձնելու միջոց:
  • Ամեն ուրբաթ` 15.00, կրթահամալիրում կազմակերպվում է սովորողների և դասավանդողների ստեղծած էլեկտրոնային ուսումնական նյութերի և ֆիլմերի ներկայացում:
  • Բոլոր դասավանդողներն ընդգրված են ՏՀՏ, մեդիա և դիզայներական հմտությունների անընդհատ զարգացման համակարգում (մշտապես գործող սեմինարներ):
  • Մայքրոսոֆթի «Գործընկերներ ուսուցման ոլորտում» ծրագրի, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի, «Ֆիրմա Ալֆայի» հետ կրթահամալիրն իրականացնում է հանրապետության հանրակրթական դպրոցների տնօրենների, ՏՀՏ մասնագետների և ուսուցիչների վերապատրաստումներ:
  • Առաջիկայում կրթահամալիրի բոլոր սովորողները կունենան ինտերնետին միացված անհատական համակարգիչ (ուսումնական նոթբուք, նեթբուք):